Վայոց Ձորում բախվել են Չինաստանի 34-ամյա քաղաքացու Chevrolet-ն ու VAZ 2109-ը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

bd643b7a7ab0ab74c246844fbee61da2_1674658869

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139.5 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ռոլանդ Մ-ի վարած ՎԱԶ 2109 մակնիշի և Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Չեն Շուշիի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Chevrolet-ի ուղևոր՝ Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Գոանգխի Հաինան «ճակատի պատռված վերք» վնասվածքով տեղափոխվել է «Վայք» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ