Թումանյանի տարածաշրջանով անցնող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

մերկասառույց

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Թումանյանի տարածաշրջանով անցնող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

--00—ԼՄ