«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է 24-ամյա վարորդը, որը վթարի էր ենթարկվել Կարմիր բլրի գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1

Օրեր առաջ «Աստղիկ» ԲԿ-ի վերականդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արսեն Հ․-ն։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 17-ին Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլրի գերեզմանատան» հարևանությամբ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բազատե եզրաքարերին, ապա մետաղյա ճաղավանդականերին բախվելու և գերեզմանատան տարածքում գտնվող շիրմաքարերի մոտ հայտնվելու հետևանքով, գրում է shamshyan.com-։

Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմանում Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր Բլրի գերեզմատնատան» հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, ապա մետաղյա ճաղավանդակներին, կոտրել դրանք ու, դրանց վրայով մոտ 60 մետր առաջ ընթանալով, հայտնվել գերեզմանատան տարածքում՝ շիրմաքարերի մոտ։ 

--00—ԼՄ