Ժամը 15-ից Ստեփանակերտի բնակչության գազամատակարարումը վերականգնվել է․ ԱՀ տեղեկատվական շտաբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

f98b4f13b5f5bc6ad236b61fb26b010a_M.jpg

Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

--00—ԶՀ