Զորամասի հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել թիկունքի պետին․ դատարանը կքննի կալանավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

կ

ՀՀ քննչական կոմիտեն ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին կալանավորելու միջնորդությամբ դիմել է դատարան: Այս մասին 24News-ին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Աբրահամյանը, միայն սպայի պաշտոնը նշելով, ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ.

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ