ՃՈ ծառայողներն իրավախախտման արձանագրություններ չեն կազմել, պահանջել են տարբեր չափերի գումարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համաձայն՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության գումարտակի ավագ տեսուչը՝ կոչումով մայոր, և նույն դասակի տեսուչը՝ կոչումով կապիտան, 2022 թվականի նոյեմբերին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված երկու տասնյակից ավելի վարորդների, որոնց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել, ավելին՝ որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ կամ պաշտոնեական լիազորություններն անցնելով՝ բաց են թողել տվյալ ավտոմեքենաները:

Փաստերի առթիվ ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ կաշառք տալու 13 դրվագով, կաշառք ստանալու 13 դրվագով և պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հատկանիշներով հունվարի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ՅՄ