Չավուշօղլուին վրդովեցրել է Թուրքիայի մասնատված քարտեզը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

62cb21de-6d77-4c29-bbb8-ad9dc75621d0.jpg

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի Twitter-ի գրառմանը, որին կցված քարտեզում Թուրքիայի արևմտյան հատվածն առանձնացված է ներկայացված։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Չավուշօղլուի պնդմամբ՝  քարտեզում ոչ ճշգրիտ են ներկայացված ոչ միայն Թուրքիայի, այլև այլ երկրների տարածքները ևս։

«Սա տեխնիկական, սակայն վտանգավոր սխալ է»,- ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ Պոմպեոյի գրառումը վերաբերում էր ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչած երկրներին, որոնք նշվել էին կապույտ գույնով։
 

--00—ԶՀ