Սա դժվար ճանապարհ է, կա մեկ ընտրություն․ Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ասկերանի շրջանի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքների բնակչության հետ և ուզում եմ ասել, որ ինձ հպարտ եմ զգում տեսնելով արցախահայության տոկունությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

դգբվդեգբվ

«Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և  մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի:

ֆբհդֆզդֆ

Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»,-գրել է նա:

--00—ՅՄ