Լիբանանահայերը զորակցություն են հայտնել Արցախին և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

f47ea5c4-395a-4d63-b98c-afd1cfe4cca8.jpg

Լիբանանահայության սիրտը հանդիսացող Բուրջ Համուդի «Արին» կենտրոնի դիմաց հունվարի 25-ին Լիբանանի հայ համայնքը ակցիա է անցկացրել՝ զորակցություն հայտնելով 45 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «aztagdaily»-ին, ակցիան կազմակերպել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը։

«Արցախը մե՛րն է», «Մե՛նք ենք Արցախը», «Կեցցէ՛ արցախահայությունը» եւ այլ նման կարգախոսներով, պաստառներով և ելույթներով ակցիայի մասնակիցները հաստատեցին, որ Արցախի հայկական լինելն անսակարկելի է, արցախահայությունը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի բացումը հրամայական է, միջազգային ընտանիքը պետք է քայլեր ձեռնարկի Արցախում ցեղասպանության դեմն առնելու համար՝ շեշտելով, որ յուրաքանչյուր լիբանանահայ իր կորովն ու հավատը չկորցրած արցախցու կողքին է։

Ակցիայի ավարտին լիբանանահայ մի խումբ երգիչներ երգեցին «Հայեր միացե՛ք» երգն ու «Սարդարապատ» հաղթերգը:

--00—ԶՀ