Արցախի առևտրային օբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ ապրանքատեսակների ընդգծված թանկացումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

image_750x_63b719a994421.jpg

Արձագանքելով որոշ ապրանքատեսակների բարձր գներով իրացման վերաբերյալ հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ բողոքներին՝ տեղեկացնում ենք՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։

Հաշվի առնելով, որ առևտրային օբյեկտների կողմից իրացվող ոչ բոլոր ապրանքատեսակներն են ձեռք բերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից սահմանված կարգով, և հետևաբար հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները, առևտրային օբյեկտներին հորդորում ենք՝

- զերծ մնալ ապրանքատեսակները մինչ շրջափակումը գործած գների համեմատ ընդգծված բարձր գներով և առանց հիմնավոր փաստաթղթղերի ձեռքբերումից և իրացումից. և միաժամանակ տեղեկացնում, որ՝

- Ստեփանակերտում վերոնշյալ աշխատանքային խմբերի, իսկ շրջաններում՝ շրջվարչակազմերի կողմից վերահսկվելու է առևտրային օբյեկտներում նշված հայտարարության դրույթների պահպանումը:

--00—ԶՀ