Սյունիքում տևական ժամանակ է՝ որևէ փոփոխություն չկա. մարզպետը՝ սահմանամերձ բնակավայրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1102648

Սյունիքի սահմանամերձ հատվածներում տևական ժամանակ է, ինչ իրավիճակի փոփոխություն չկա, այս պահի դրությամբ լարվածություն չի նկատվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով սահմանամերձ շրջանների իրավիճակի վերաբերյալ հարցին:

«Տևական ժամանակ է՝ որևէ փոփոխություն չկա: Ինձ հայտնի չեն նույնիսկ պատահական, ոչ թիրախավորված կրակոցի փաստեր: Իրավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել արդեն բավականին ժամանակ»,-ասաց Ղուկասյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ