Մուրալով կրթության վկայագիր ստացողը հետագայում պաշտոն զբաղեցնելով վտանգավոր է դառնում երկրի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

30329_Arman_Tatoyan_M

Պետք է խուսափել այն մարդկանց աշխատանք վստահելուց, որոնք մուրալով ստացել են կրթության վկայագիր, չեն կարևորում գիտելիքը. այս մարդիկ հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կիսատ գիտելիքով վտանգավոր են դառնում երկրի համար, իրենց թվացյալ իմացությամբ համառ մարտնչում են իրական գիտելիքի դեմ, հեղինակազրկում են իրական կրթությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Կրթությունն անփոխարինելի ուժ է, և միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի, երկրի հաջողության անիվը: Պետք է բարձր է գնահատել այն մարդկանց, ովքեր իրական գիտելիք ունեցող մարդկանց:

Այս մասին ասել եմ Հայկական Փի Ար ասոցիացիայի Հանրային կապերի և հաղորդակցության դպրոցի ավարտական հոսքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Խոսել եմ նաև հանրային հաղորդակության կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ հասարակության հետ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատումն առաջնահերթություն է և ունի առանձնահատկություններ։

Հաջողություններ եմ մաղթել ինչպես PR դպրոցի շրջանավարտներին, այնպես էլ Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանին»։

--00—ՅՄ