28-ամյա գյումրեցին թմրանյութ է իրացրել ու բռնվել, նա ցույց է տվել իր պահած 100-ից ավելի փաթեթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հունվարի 20-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Գյումրիի Թեհլերյան փողոցում ձերբակալել ու բաժին էին տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Ֆորդ» մակնիշի մեքենան տարել էին բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունից հայտնում են, որ երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մուգ շագանակագույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ՝ յուրաքանչյուրում 10 փաթեթ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն հաշիշ տեսակի թմրանյութ է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով և պետք է տեղադրեր Գյումրիի տարբեր թաղամասերում: Նա հայտնեց նաև, որ ձերբալակման օրը մարիխուանայով լցված 5 փաթեթ տեղադրել էր Գյումրիի Թեհլերյան փողոցում:

Նույն օրը Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Թեհլերյան փողոցի տարբեր վայրերում ձերբակալվածը ցույց է տվել տեղադրած 5 փաթեթը։ Բացի այդ, Լալայան փողոցում ցույց է տվել այն վայրը, որտեղից պետք է վերցներ մարիխուանայով 20 փաթեթ, Հացիկ գյուղի ճանապարհից՝ 30 փաթեթ, որոնք պետք է տեղադրեր տարբեր վայրերում:

Քրեական վարույթի շրջանակներում խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. սրահից հայտնաբերվեց 56 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ