Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

1102871.jpg

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին  զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հնարավոր հարձակումների վտանգի մասին։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից:

«Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ​​ներկայացուցչությունները և այլ վայրեր, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների օբյեկտ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա պատմական թաղամասը, Իսթիքլալ փողոցը և Թաքսիմ հրապարակը:

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման վայրեր այցելելուց, խուսափել փողոցներում կուտակումներից և հետևել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին և դիվանագիտական ​​առաքելության կայքի տեղեկատվությանը»,-նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

--00—ԶՀ