Աննա Վարդապետյանի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել փոխադրումներ և պաշտոնից ազատումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Screenshot 2023-01-31 181753

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայկ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Կարապետյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

Լոռու մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աիդա Հակոբյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աշոտ Հարությունյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։

Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Սևադա Սարգսյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարզպետունի Վարդանյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սևակ Խաչատրյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Նելլի Բադալյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Արագածոտնի մարզի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Հրանտ Ներսիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազը ստորագրել է նաև պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:

Տավուշի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Լազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ոսկանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 6-ից:    

--00—ՅՄ