«Ձմեռ-2023» զորավարժությունների շրջանակում հանդիպել են Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ՊՆ նախարարները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 224News

aa_picture_20230128_30108775.thum

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

Կարս նահանգում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների շրջանակներում երեկ հանդիպել են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարները: 

Հիշեցնեմ, որ «Ձմեռ-2023» զորավարժությունները մեկնարկել են հունվարի 18-ին և կշարունակվեն մինչև փետրվարի 2-ը։ Զորավարժությանը ներկա են 17 երկրից ներկայացուցիչներ, ներառյալ՝ Ադրբեջանից, Բահրեյնից, Եթովպիայից, Վրաստանից, Քաթարից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից։ Ցուցադրվել է Կոսովոյին և Իտալիային պատկանող ռազմական տեխնիկա: 

«Զորավարժության ընթացքում խաղարկվում են են հարձակման, օդային հարձակման, դեսանտի իջեցման, օդային լոգիստիկ աջակցության գործողություններ։ Զորավարժությանը մասնակցում են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, ականանետային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարական անձնակազմը, կոմանդոսներ և ուղղաթիռներ»,-նշում են աղբյուրները։

--00—ՍՊ