ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին Կովկասում իրավիճակի կայունացման հարցերում․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 224News

ԼԼավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Россия 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցին․ 

«Անցյալ տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո մենք անմիջապես խումբ ենք ուղարկել, հարցում ենք ստացել Հայաստանից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից՝ փորձագետների հատուկ առաքելությամբ և ծրագիր ենք բերել. ՀԱՊԿ-ը տեղակայել Հայաստանի այն հատվածում, ինչ Ադրբեջանի հետ։

Այն վաղուց պատրաստ էր, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ»,- այս մասին «Россия 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է  ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

«Երևանում տեղի ունեցած խորհրդաժողովում հայկական կողմը հրաժարվեց ընդունել այն։ Պաշտոնական Երևանն հստակեցրեց, որ որոշում կլինի միայն այն դեպքում, եթե այդ փաստաթղթում դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։

Դրան ոչ բոլորն էին պատրաստ, քանի որ ղարաբաղյան խնդիրը տասնամյակների պատմություն ունի, նախկինում Հայաստանն էր օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները։», - իր խոսքում ընդգծեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։ 

--00—ՍՊ