Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Կ

Կոնվերս Բանկի գործունեությունը հերթական անգամ բարձր գնահատական է ստացել միջազգային գործընկեր կառույցի կողմից: 2022թ-ի գործունեության արդյունքով Բանկն արժանացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Visa Direct մրցանակին: Այն Բանկին է շնորհվել Visa վճարային քարտերով «Քարտից քարտ» փոխանցումների քանակական աճի, արագության, անընդհատության ու որակի համար:

Visa Direct-ը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս իրական ժամանակում իրականացնել ապահով փոխանցումներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկիր: Փոխանցման գործընթացը պարզ է. դրա համար բավարար է մուտք գործել Converse Mobile հավելվածի «Փոխանցումներ» բաժին, ընտրել «Փոխանցում քարտին» և հետևել քայլերին: Փոխանցում հնարավոր է նաև Բանկի Առցանց վճարումների հարթակով և մասնաճյուղային ցանցում: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում է րոպեների ընթացքում:

Նշված փոխանցումներն ապահովված են ինչպես Visa համակարգի, այնպես էլ Կոնվերս Բանկի անվտանգության համակարգերով:

Կոնվերս Բանկը «Visa International» միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է 2002թ-ից: Համագործակցության շրջանակում տարբեր տարիներին իրականացվել են հաճախորդների խրախուսման տասնյակ ծրագրեր, որոնց շրջանակում Բանկի Visa քարտապանները ստացել են տարբեր արժեքավոր նվերներ: Վերջին՝ 2022թ-ի նոյեմբերին մեկնարկած ակցիայի եզրափակիչ միջոցառումը կկայանա առաջիկայում:

Մանրամասները՝ conversebank.am, 010511-2111

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

--00—ԱՊ