ՀՀ-ում ավտոսպորտն այս տարի նոր փուլ է մտնում․ քարթինգի պարապմունքներն ենք ուզում սկսել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

«ՀՀ-ում ավտոսպորտն այս տարի նոր փուլ է մտնում․ քարթինգի պարապմունքներն ենք ուզում սկսել։ Պետք է մասնակցենք քարթինգ սպորտաձևին։Հայաստանը պետք է թիմ ունենա նշված մրցաշարին մասնակցելու համար։» , - այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի» նախագահ Արսեն Մանուկյանը։

Մանուկյանը հավելեց նաև, որ ֆեդերացիան այս տարի ներկայացրեց հայ մրցարշավորդ Արթուր Գորոյանի հաղթանակը։ Նախատեսվում է, որ Գորոյանն այս տարի կմասնակցի նաև մի քանի երկրներում կազմակերպվող մրցաշարերին։

--00—ԱՊ