Գերմանիայում միակ հայ ավտոարշավորդն եմ, կուզեմ, որ այլ երկրների հայերը ևս հետևեն իմ օրինակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Գերմանիայում ես միակ հայ ավտոարշավորդն եմ, կուզեմ, որ հայերը ևս հետևեն իմ օրինակին՝ հայկականը զարգացնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթող, ավտոարշավորդ Արթուր Գորոյանը։

Գորոյանը կիսվեց իր նպատակներով ու առաջադրանքներով՝ նշելով, որ ամենակարևորը սպորտի հանրայնացումն է․ «Ալկոհոլ չարաշահելու, թմրանյութ օգտագործելու, ծխելու փոխարեն երիտասարդները պետք է զբաղվեն սպորտով։ Սա ինձ համար ամենակարևորն է։ Կուզենայի հայ հասարակության մեջ սա հանրայնացնել և այս սպորտին այդպիսի զարկ տալ»,-ասաց նա։

Մարզիկի խոսքերով, նպատակը հանրայնացումն է, բայց դրա մեջ ամենակարևորն այն է, որ մարդիկ Հայաստանի մասին ավելի քաջատեղյակ լինեն․ «Գերմանիայում ես միակ հայ ավտոարշավորդն եմ։ Կուզենայի, որպեսզի մյուս հայ մարզիկները նույնպես ինձանից օրինակ վերցնեն՝ այդպիսով Հայաստանն ավելի ճանաչելի դարձնեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ