Արմավիրի մարզպետը Մեծամորում​ հետևել է սուբվենցիոն ծրագրով​ իրականացված աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

․

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները այցելել են Մեծամոր քաղաք՝​ հետևելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին: Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը մարզպետին է ներկայացրել ավարտված և շահագործման հանձնված, ինչպես նաև ընթացիկ աշխատանքները:

Շենքերի հիմնադրումից՝ 1975 թվականից ի վեր գործարկված վերելակներն արդեն մաշված և քայքաված վիճակում են եղել, աշխատել են խափանումներով, և այսօր կատարված փոփոխությունը դրական արձագանք է​ գտել համայնքում:

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր էլ աշխատանքները շարունակվում են, կապալառու կազմակերպության կողմից նշվել են այն ժամկետները, երբ պետք է ավարտվեն շինարարական աշխատանքները և շահագործման հանձնվեն վերելակները, իսկ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մեծամոր քաղաքում ևս 8 վերելակ կփոխարինվի նորով, որով էլ ամբողջությամբ կավարտվի Մեծամոր քաղաքի վերելակների խնդիրը։

Նշենք, որ 2022 թվականին Կառավարության կողմից հաստատվել էր Մեծամոր համայնքի ք. Մեծամոր 1 թաղամաս 13ա և 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման և 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինման ծրագրերը:

Ծրագրերն իրականացվել են պետություն-համայնք​ համաֆինանսավորմամբ:

--00--ԱՀ