Հայաստանը քաղաքական խաղ է խաղում, որին ՌԴ-ն դեմ չէ, կան փոխադարձ ընդունելի մոտեցումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Հայաստանը քաղաքական խաղ է խաղում, որին ՌԴ-ն դեմ չէ, կան պայմանավորվածություններ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանի համոզմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ընդհանրապես մենք չպետք է պարզունակ լինենք ու աշխարհին նայենք այդ պարզունակությամբ, ընդհակառակը՝ մեր մոտեցումը պետք է լինի բազմաշերտ ու բազմակողմ։

Փորձագետի կարծիքով, Հայաստանը պետք է ակտիվ փոխհարաբերությունների մեջ լինի բոլոր կողմերի հետ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Արևմուտքի։ Ըստ Բադալյանի՝ Ռուսաստանը ամենևին էլ դեմ չի լինի, եթե այս տարածաշրջանում կայունություն ապահովվի, եթե դա, իհարկե, չի սպառնում իր շահերին։

--00—ԱՊ