F-16-երի գնումը կապված է Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցության հետ․ ամերիկացի սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

F-16Block70-masthead-1920.jpg.pc-adaptive.full_.medium

Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենն անդրադարձել է Թուրքիայի՝ ԱՄՆ-ից «F-16» կործանիչների գնման հարցին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշյալ թեմայով Դեմոկրատական կուսակցության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հոլենը զրուցել է Ալ-Մոնիտորի հետ։

Նա նշել է, որ, եթե Անկարան չհաստատի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությունը, ապա տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ։

--00—ՅՄ