Ոստիկանությունը հորդորում է բարձրադիր շրջանների ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
 

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները:

Անվտանգության նկատառումներից ելնելով, ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

--00—ՍՊ