Այն ի սկզբանե մեռելածին է․ փաստաբանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

MHM0135125-1536x1024

Փաստաբան Ամրամ Մակինյանն անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում ներկայացված ապացույցներին։

Հիշեցնենք՝ դրանց դատավորը չի տվել դատավարական կարգավիճակ․

«Այդ փաստաթղթերին դատավարական կարգավիճակ տալու անհրաժեշտություն այս պահին չկա։ Դրանք հաստատված փաստեր են»,- նշել է նա։ 
 

«Դատարանը նշեց, որ կարող ենք այդ դատական ակտերի վրա հղումներ կատարել։ Մեզ այս պահին, այս փուլում ավելին պետք չէ։ Այն փաստերը, որոնք շարադրված են դատական ակտերում անքննելի են։ Այն ինչ ասում էի՝ միլիոնավոր դոլարների պարտքեր կան, որ տնտեսական անհնարինություններ կար Սևան Քոչարյանի մոտ, դրանք դատական ակտերով հիմնավորված են»,- նշել է պաշտպանն ու հավելել․

«Մեղադրող կողմը փորձ է անում այս գործը փրկել, սակայն փրկելու կարիք չկա։ Այս գործն ի սկզբանե մեռելածին է ու մեղադրական դատական ակտերով ավարտվելու որևէ շանս չունի»։

--00—ՍՊ