Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

տիգրան աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը:

Արևմուտք-Ռուսաստան սուր դիմակայություն, Իրանի շուրջ զարգացումներ, Արցախ-Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերություններ, Թուրքիայի աճող հավակնություններ և այլն:

Այս վտանգավոր գործընթացներով պայմանավորված՝ դժվար է միջնաժամկետ, դեռ չեմ խոսում երկարաժամկետ կտրվածքով, հստակ կանխատեսումներ անել, թե ռեգիոնալ գործընթացները ինչ հունով կընթանան:

Մի բան հստակ է` լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում՝ իր հետ բերելով նորանոր խնդիրներ»:

--00—ԼՄ