Կացարանի հրդեհից հետո ընդդիմադիրներին թույլ չեն տվել այցելել դեպքի վայր․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

․

«Իրավունք» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարաններից մեկում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո՝ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել դեպքի վայր, բայց նրանց արգելել են: Այս մասին տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Իսկ հիվանդանոց այցելել ենք: Դաժան է… 15 զինվորի մեկ գիշերում մոխրացնել ու դրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, գլուխները պատով չտալ… Անընդհատ ինչ-որ հիմար թեզեր են մեջբերում: Այս մարդկանց համար մարդկային կյանք, հայրենիք ու արժեքներ չկան: Որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում ունեն»,- ընդգծեց Մինասյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ՀԱ