ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպել է կոնգրեսական Յանգ Քիմի հետ։
«Հաճույք ունեցա հանդիպել կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ Խոսեցինք Հայաստանի առաջնահերթությունների, խաղաղ գործընթացի և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի մասին»,- գրել է Մակունցը։
--00--ՀԱ