Լավրովի սուր խոսքերը կապված են ՀՀ կառավարության և Արևմուտքի հարաբերությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

,

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը բավական մեծ աղմուկ էր հանել Հայաստանում ու վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ տարածքների «օկուպացված» լինելու հետ, պայմանավորված էր Մոսկվայում առկա այն զգացողությունով, որ մեր երկրի ներկա ղեկավարությունը թույլ է տալիս իրեն օգտագործել հակառուսական արշավում։ Այս մասին Երևանում անցկացվող «Հայաստանն ու ՌԴ-ի և Արևմուտքի» հակամարտությունը թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ռուսաստանցի վերլուծաբան Դմիտրի Սուսլովը։ 

«Հայաստանի ղեկավարությունն Արևմուտքի հետ հարաբերությունները դիտարկում է ոչ թե իբրև փոխլրացնող, այլ այլընտրանքային Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Սա, ըստ Ռուսաստանի, Հայաստանի համար հղի է շատ ավելի վատ հետևանքներով, քան 2020 թ-ի պատերազմը», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ