Մակրոնը հայտնվել է Իրանի ԱԳՆ-ի քննադատության թիրախում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ԻրանիԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը խիստ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Փարիզում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Իրանի մասին ոչ կառուցողական արտահայտությունների համար, հայտնում է Tasnim-ը։

Նա հայտարարել է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Իսրայելի վարչապետի հետ, աշխարհում հայտնի որպես կազմակերպված ահաբեկչության, բռնության, կոտորածի եւ Արեւմտյան Ասիայում, այդ թվում՝ Պաղեստինում, ճնշված կանանց ու երեխաների տեղահանման չարագուշակ երեւույթի մարմնացում, ափսոսանքի ու դատապարտման է արժանի:

Կանաանին հավելել է, որ Ֆրանսիայի նախագահը քննադատում է Իրանի խաղաղ միջուկային գործունեությունը այն ժամանակ, երբ նա, ըստ երեւույթին, մոռացել է, որ Իսրայելն ունի տասնյակ միջուկային մարտագլխիկներ, և որ Իսրայելն ամենալուրջ սպառնալիքն է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:

--00—ՍՊ