Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

prisonersof-war

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքում վերադարձվել է ՌԴ Զինված ուժերի 63 զինծառայող։ Հաղորդում է 1lurer.am-ը։

Ռուսական կողմը հայտնել է, որ գերիների փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության միջնորդական ջանքերի շնորհիվ:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ գերիների փոխանակման ընթացքում Կիևը վերադարձրել է իր 116 զինծառայողին, որոնցից երկուսը սպաներ են, մյուսները՝ շարքայիններ և սերժանտներ։

 

--00—ՍՊ