Մահացել է «Ոստիկանության ակադեմիա» ֆիլմի աստղ Ջորջ Ռոբերտսոնը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

դերասան

89 տարեկան հասակում մահացել է «Ոստիկանության ակադեմիա» ֆիլմի աստղ Ջորջ Ռոբերտսոնը։ Հաղորդում է Deadline պարբերականը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքին։

Ջորջ Ռ. Ռոբերտսոնը ծնվել է 1933 թվականին։ Ռոբերտսոնի դերասանական կարիերան սկսվել է 1960-ականներին։ Նա կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան՝ կինոյում և հեռուստատեսությունում աշխատելով 15 տարի։

Դերասանի համար բեկումնային էր ոստիկանության պետ Հենրի Հերստի դերը՝ «Ոստիկանության ակադեմիա» կատակերգությունում։

 

 

--00—ՍՊ