«Մալաթիա» տոնավաճառը չի բացվել, բայց դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ տեսչական մարմնի․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար

«Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել: Երեկ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել, ինչի հետևանքով այսօր տոնավաճառը չի բացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

Ըստ աղբյուրի՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, երեկ՝ կեսգիշերին, տուն են գնացել, հանգստացել, որ այսօր նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման աշխատանքները:

«Չենք ավարտել աշխատանքները: Կարծում եմ՝ այսօր կավարտենք, հիմա էլեկտրալարերն ենք փոխում, ազդանշանային համակարգ տեղադրում, ամբողջ փոշին լցվել էր սիգնալիզացիաների մեջ, պետք է ամեն ինչ փորձարկենք, նոր աշխատենք: Ժողովուրդը համաձայն են:

Ոչինչ, մի երկու օր չենք աշխատի, բայց կապահովենք: Եթե վերջացնենք, կաշխատենք»:

Տոնավաճառի տնօրինը նաև հայտնել է, որ տնօրինությունը հունվարի 27-ին դիմել է վարչական դատարան՝ տեսչական մարմնի որոշումը բողոքարկելու: Դատարանը հայցը վարույթ է ընդունել. առաջին դատական նիստը ապրիլի 11-ին է:

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

--00—ԼՄ