Սարյան փողոցում տուն է այրվում, դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

հրդեհ

Փետրվարի 4-ին` ժամը 18։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Լուսանկարները՝ shamshyan.com-ում:

նկար
նկար

--00—ԼՄ