Արթուր Միրանյանը միացավ «Ալաշկերտին», 27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Նոր ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանն է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական թոփ-ակումբի Մ-17 և Մ-19 թիմերը:

Միրանյանը հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և«Ուրարտու»-ում՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում հեղինակելով 25 գոլ:

Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Ուկրաինայի Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները, որոնցկազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ ԱլեքսանդրՊետրակովի գլխավորությամբ

Միրանյանը  8 խաղ է անցկացրել Հայաստանի Մ-21 հավաքականում, ևս 3 խաղ՝ Ազգային թիմիկազմում:

««Ալաշկերտ» տեղափոխությունը նոր և պատասխանատու մարտահրավեր է ինձ համար, ինչիհամար շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին:

Նպատակներս հստակ են. «Ալաշկերտում» արդյունավետ խաղ ցուցադրել և վերադառնալ Ազգայինհավաքական»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Միրանյանը:

--00—ԼՄ