Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

176655

Ս․թ․ փետրվարի 3-ին դեսպան Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, Մակունցը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին։

--00—ՅՄ