Վինիսիուսը Ռեալի ամենակարևոր խաղացողն է. Գուտի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

vini-750x375.jpeg

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Գուտին ասել է, որ թիմի առաջատարն այս պահին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն է։

«Վինիսիուս Ժունիորը որոշում է հանդիպումների ելքը ողջ մրցաշրջանի սկզբից: Նա լավագույն մարզավիճակում է մնացած բոլոր խաղացողների մեջ։ Գոլեր, փոխանցումներ, նա ամեն ինչ անում է: Նա մեծ ապագա ունի»,- Գուտիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը, գրում է Armsport.am-ը։

Վալենսիայի հետ Իսպանիայի  Լա լիգայի  17-րդ տուրի հետաձգված խաղը  բրազիլացու համար դարձավ 200-րդը Մադրիդում բոլոր մրցաշարերում։ Այս ընթացքում նա խփել է 49 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում։

Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Մինչ այդ նա խաղում էր «Ֆլամենգոյում»։

Մադրիդցիները Լա լիգայի երկրորդ տեղում են՝ առաջատար «Բարսելոնայից» զիջելով հինգ միավորով:

--00—ԶՀ