Մահացել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

default (2).jpg

Կիրակի օրը Դուբայի հիվանդանոցներից մեկում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆը՝ տարիներ շարունակ ինքնապարտադրված աքսորից հետո, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Պակիստանի 79-ամյա նախկին նախագահի մահվան մասին հայտարարվել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող երկրի ներկայացուցչությունում։

2001 թվականին, սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո, որպես Պակիստանի նախագահ, Մուշարրաֆը հայտնել էր «ահաբեկչության դեմ ԱՄՆ-ին անսասան աջակցության մասին՝ իր բոլոր դրսեւորումներում, որտեղ էլ որ այն լինի»:

Փերվեզ Մուշարրաֆը երկրում իշխանությունը վերցրել էր 1999 թվականին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում եւ իշխանությունից հեռացվել 2008 թվականին։

--00—ԶՀ