Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

86446_b (1).jpg

Փետրվարի 5-ին` ժամը 15։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին։

--00—ԶՀ