Ուժեղ ցնցումներ՝ Թուրքիայում և Սիրիայում․ Թուրքիայում զոհերի թիվը 70 է, Սիրիայում՝ 99

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

նկար

Թուրքիայի 6 շրջաններում գիշերը՝ UTC ժամանակով 01.17-ին (Երևանի ժամանակով 05.17-ին), 7,5 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, բազմաթիվ քաղաքներում կան ավերածություններ, կան զոհեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը: 

1
Թուրքիայի 7 նահանգներում երկրաշարժի հետևանքով զոհվել է 70 մարդ, վնասվածքներ է ստացել ավելի քան 400 մարդ, 10-յակից ավելի շենքեր փլուզվել են։

Ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայում։ Այնտեղ, նախնական տվյալների համաձայն, զոհերի թիվը 99 է, 300-ից ավելի մարդ վիրավոր է։ 

Թե՛ Թուրքիայում, թե՛ Սիրիայում թվերի ու ավերածությունների մասին տեղեկությունները նախնական են։

նկար

--00—ԼՄ