Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային`վերացնելու երկրաշարժի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

9ca6ebf384a7ed160895f013b09fb5f7

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այդ երկրում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կրեմլից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիայում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի 6 շրջաններում գիշերը՝ UTC ժամանակով 01.17-ին (Երևանի ժամանակով 05.17-ին), 7,5 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, բազմաթիվ քաղաքներում կան ավերածություններ, կան զոհեր։

--00—ՅՄ