Արմավիրի մարզում բախվել են УАЗ-ն ու Volkswagen Passat-ը․ ՀԷՑ-ի աշխատակիցներ են հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

1

Փետրվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում Հացիկ գյուղի 4-րդ փողոցում, արագաչափի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Մ․-ի  Volkswagen Passat-ը և Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Դավիթ Ա․-ի УАЗ-ը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Դավիթ Ա.-ն, նրա ուղևորները՝ Արմավիրի մարզի բնակիչեր, 67-ամյա Հեղինե Դ.-ն և 52-ամյա Լարիսա Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ УАЗ-ը հաշվառված է «Հայաստանի էկեկտրական ցանցեր» Փակ բաժնետիրական ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Բաղրամյան» ՇԷՑ մասնաճյուղի հաշվեկշռում։ Վիրավորներից մեկը իրացման բաժնի պետն է, մյուսը՝ մառանապահը, նաև՝ վարորդը։ 

--00—ԼՄ