Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

1103383

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով երկու հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։

Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է ընտանիքի հարազատներից մեկը, զոհվածներն ամուսիններ են:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ