Համատեղ մշակվում են ՆԳՆ ռազմավարությունը և կանոնադրության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 624News

mes

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ 

«Այսօր՝ փետրվարի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում իմ գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են նախարարի տեղակալներն ու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: 

Զեկուցվել է Ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը»:

Նրա հաղորդմամբ՝ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և ԱՌԿ քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը տեղեկացրել են, որ նոր ձևավորվող կառույցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են՝ համատեղ մշակում են ՆԳՆ ռազմավարությունը և կանոնադրության նախագիծը: 

«Խորհրդակցության ավարտին մի շարք աշխատակիցներ իմ հրամանով խրախուսվել են: Նրանք պարգևատրվել են «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», «ԱԻՆ պատվավոր աշխատակից»  մեդալներով, ձեռքի ժամացույցներով, նաև տարբեր անվանակարգերում լավագույնի վկայագրերով»,- հավելել է ԱԻՆ ղեկավարը:

--00—ՍՊ