Շրջափակման հետևանքով Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

default (1).jpg

Շրջափակման 57-րդ օրը Արցախի կառավարության տեղեկագիրը նոր տվյալներ է հրապարակել.

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով:

Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեության դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:

Ըստ Արցախի կառավարության թարմացված վիճակագրության՝

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 22400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

--00—ԶՀ