Արդարադատության նախարարությունը նոր ձեռք բերած սարքով փաստաթղթեր կհետազոտի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 624News

Կառավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության «Փոր­ձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը  ձեռք է բերել «REGULA 4307» ֆիդեոսպեկտրալ կոմպարատոր սարքավորում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարությունից։ 

Սարքը նախատեսված է ցանկացած տեսակի փաստաթղթերի հետազոտություն կատար­ելու համար:

Սարքավորումների համալիրին կից առկա են նաև գրեթե բոլոր երկրների անձնագրերի, ID քարտերի, վարորդական վկայականների, թղթադրամների, մե­տա­­ղա­դրամների, վիզաների, կացության քարտերի և այլ փաստաթղթերի տեղեկատվական բազա:

Սարքավորման առկայությունն էապես բարձրացնում է կատարվող  փորձաքննությունների էֆեկտիվությունը, որակը և արագությունը, հնարավորություն է ընձեռնում կատարելու նոր հետազոտություններ, որոնք նախկինում հնարավոր չի եղել կատարել:

Այսպես՝ 2022 թվականի ընթացքում սարքավորումների համալիրով կատարվել են փաստաթղթաբանական շուրջ 200 փորձաքննություններ:

Սարքավորման առկա­յությամբ պայմանավորված՝ էականորեն ավելացել են տարբեր երկրների անձնա­գրե­րի, ID քարտերի, վարորդական իրավունքի վկայականների, թղթադրամ­ների վերա­բերյալ նշանակվող փորձաքննությունները, որոնց կատարման արագությունը, ամբողջականությունը և բարձր էֆեկտիվությունն ակնառու է ոչ միայն Կենտրոնում, այլև դրական արձագանք  է ստացել նաև դատաքննչական մարմինների մոտ:

--00—ՍՊ