Հալեպում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հայուհուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 624News

հալեպ

Հալեպում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հայուհուն: Հայտնում է լիբանանյան «Գանձասար» պարբերականը։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

Հիշեցնենք, որ գիշերը 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայում և Թուրքիայում, որը տևել է 3-4 վայրկյան։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 300-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կան զոհեր նաև հայկական համայնքի շրջանում։ 

Այս պահի դրությամբ առկա ՀՀ ԱԳՆ ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ 

 

 

--00—ՍՊ