Սիրիայում երկրաշարժից ամենաշատը տուժել են Հալեպ, Լաթաքիա և Խամա քաղաքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

սիրիա-ավերածություններ

Սիրիայում երկրաշարժից ամենաշատը տուժել են Հալեպ, Լաթաքիա և Խամա քաղաքները, հաղորդում է Սիրիայի կառավարության տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժից տուժել է նաև Հալեպի կենտրոնում գտնվող Ցիտադելի շենքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հիշեցնենք, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 248-ի, վիրավորվել է 700 մարդ: Զոհերի թվում կան հայեր։ 

--00—ՍՊ