Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Screenshot 2023-02-06 135317

Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցավակցում և խորին կարեկցանքս եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ գիշերը 7,5 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է եղել Սիրիայում, ինչի հետևանքով կան զոհեր։