Վաղն էլ ինձ ու Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից կզրկեն, ժողովրդին ուզում են շեղել. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Ազատ գյուղի աննախադեպ ողբերգական դեպքերից հետո դատախազությունը զարմանալիորեն միայն Սեյրան Օհանյանին, Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց, վաղն էլ ինձ ու Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից կզրկեն, իշխանությունը որևէ բարոյական արժեք չունի: Այստեղ իրավական գործընթաց չկա, միայն քաղաքական է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, նիստին մասնակցելու որոշման մասին ավելի ուշ կհայտնեն, բայց իշխանությունը կարող է առանց իրենց էլ որոշում ընդունել: Անդրադառնալով օրեր առաջ Լաչինի միջանցի հարցի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության խորհրդարանական լսումներին և իշխանության արձագանքին՝ պատգամավորը նշեց. «ՔՊ պատգամավորներից միայն Գուրգեն Արսենյանն էր ներկա խորհրդարանական լսումներին, մյուսները կաբինետներում նստած հետևում էին նիստին:

Պետական քարոզչամեքենան լծվել է Արցախն ու Հայաստանը հակադրելու գործին, այդպիսի թշնամական հակադրումներով վտանգում են հայրենիքը: Այսօր Արցախն ու Սյունիքն են հակադրում, վաղը Վարդենիսն ու Գյումրին կհակադրեն»:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ